Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ հանդիպումը

Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։

Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում»,- ասել է Փաշինյանը։