Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպումը տեղի կունենա ժամը 16.30-ին

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը։

Այս գագաթնաժողովի շրջնակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երևանի ժամանակով 16.30-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պրահայում հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովից հետո կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը հանդիպել էին նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները:

Նշենք նաև, որ եթե Պրահայում կայացած գագաթնաժողովին մասնակցում էին 44 երկրների մասնակիցներ, այս անգամ նրանց թիվը 47-ն է: