ԵՄ-ը «մեծ հանդիպում» է նախապատրաստում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների միջև

Քիշնևում Եվրոպական քաղաքական գագաթաժողովի շրջանակներում Եվրամիությունը մայիսի 31-ին «մեծ հանդիպում» է նախապատրաստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ Այս մասին երեքշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կարող եմ հաստատել, որ հանդիպում է լինելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վաղը մեծ հանդիպում է լինելու նախագահ Մակրոնի և կանցլեր Շոլցի հետ։ Սա մեզ համար սա մեծ գործ է, որը մենք եռանդագին նախապատրաստում ենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մայիսի 31-ին Քիշնևում։