ԵԱՀԿ դիտորդները հրաժարվել են Թուրքիայի ընտրությունները որակել «արդար և ազատ»

ԵԱՀԿ դիտորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշված է, որ իրենք հրաժարվում են Թուրքիայի նախագահական ընտրությունները որակել որպես «արդար և ազատ», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չափազանց անհեռատես կլինի ասել, թե ընտրություններն ազնիվ էին։ Քվեարկության երկրորդ փուլն անցել է ոչ ժողովրդավար պայմաններում»,-նշված է դիտորդների հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է ձայների 52 տոկոս արդյունքով, ընդդիմությունից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 48 տոկոսը: