Ավարտված տոնի ողբերգությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է։

Քիչ թե շատ Հայաստանի առաջին Հանրապետությանը ծանոթ մեկը պետք է սպասեր այսպիսի «տոնակատարության»։ ԽՍՀՄ փլուզումից հետո հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետությունը առաջին Հանրապետության ժառանգորդն է։ Իսկ այն ժամանակ հայի մտածողության մեջ մեծ հեղաբեկում էր եղել․ 600-700 տարի պետականություն չունեցող ժողովուրդը վերագտավ իր պետականությունը 1918 թվականին։ Մենք ունեցանք պետություն, որը պետք է լիներ մեր հայրենիքի անվտանգության գրավականը, նվիրյալների մի ամբողջ աստղաբույլ՝ էլիտար խավը դարձավ այդ պետության պաշտոնյաները։ Վերջին տխուր հինգ տարիներին ամեն ինչ արվեց առաջին Հանրապետության մեծագույն ծառայությունը փոշիացնելու համար։ Արևմտյան ու թուրքական կառույցներն ամեն ինչ արեցին իրենց դրածոյին իշխանության բերելու և մեր մեջ պետական գիտակցությունը քայքայելու համար։ Ուստի մայիսի 28-ը նշելը գուցե դոնքիշոտություն է, ռոմանտիկա։ Այդ տոնը պետք է վերանշվի, երբ թուրքի կամակատարները հեռանան, թուրքական գործակալությանը վերջ տրվի Հայաստանում։ Նման կարծիք հայտնեց Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով երեկ՝ մայիսի 28-ի տոնակատարությունը չնշելու հանգամանքին։

Խոսելով երեկ Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փաստաթղթերը, լուսանկարները այրելու դեպքի մասին՝  գրականագետը իր վրդովմունքը հայտնեց այդ կառույցի ղեկավարի նկատմամբ։ Ասաց, որ թանգարանի ղեկավար նշանակվելուց ի վեր նա Հայոց Ցեղասպանության պահանջատիրության դեմ քայլեր է իրականացնում։ Եվ երեկ էլ, հաշվի առնելով թեմայի նկատմամբ մեր զգայունությունը, նա իրավունք չուներ փաստաթղթերը, իր պարզաբանմամբ՝ պատճեներն այրելու հրահանգ տալ։ Գոնե նախապես պետք է պարզաբանում տար, որ այդպիսի բան են նախատեսում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում