Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով. Սենոր Հասրաթյան

Մենք պարտվում և կորցնում ենք խայտառակվելով, այլ ոչ թե, գոնե, պատվով, ինչպես կարող է լինել արժանապատիվ պարտության դեպքում…

Մենք պարտվում ենք խայտառակվելով, քանի որ մեր պաշտպանությունը ղեկավարում են ոչ միայն ժամկետային զիվորական ծառայությունից խուսափածն ու ժամկետային ծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարածը, այլև, որ շատ ցավալի է, երբեմնի մարտական ուղի անցած մեր այն բարձրաստիճան զինվորականները, ովքեր այսօր ծառայում են ոչ թե Հայրենիքին, ինչպես երեկ էր, այլ նրանց, ովքեր Հայրենիքը դարձրել են խայտառակության թիրախ….

Ասվածի ապացույցը բզկտվող Երկիրն է, գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում արձանագրվող մահվան, վիրավորման կամ գերավարման դեպքերն ու երեկ էլ՝թշնամու կողմից մեր երկու զիվորների առևանգումը…

Անտանելի է, երբ այս ամենից հետո կամ տիրում է համատարած անտարբերություն կամ խոսելու դեպքում, նորից <<մեղադրում>> են երբեմնի հզոր բանակ ստեղծողներին, ասել է թե՝ «նախկիներին»․․․

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից