Խավիեր Կոլոմինան հանդիպումներ է անցկացնում Բաքվում

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին…

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անվտանգության քաղաքականության և քաղաքական հարցերով օգնականի տեղակալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ժամանել է Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի  աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի համագործակցությունը, էներգետիկ անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի դերը և վերջին բանակցություններից հետո խաղաղ գործընթացի ներկա վիճակը։ Կոլոմինան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։