Զոհված զինծառայողների ծնողները դադարեցրել են նստացույցը կառավարության առջև

44–օրյա պատերազմի զոհերի ծնողները դադարեցնում են ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի հայտարարած իրենց շուրջօրյա ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այս մասին նրանք քիչ առաջ հայտարարեցին լրագրողների հետ զրույցում։

Հայտնել ենք, որ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը և Վահան Գևորգյանը դադարեցրել են զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։

«Մենք համակարծիք ենք այն տեսակետին, որ Գայանե Հակոբյանի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է։ Մենք, ծնողներով խորդակցելով, որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևը` այսինքն նստացույցը»,– հայտարարեցին նրանք։

Ծնողները հավելեցին, որ իրենց պայքարն այսքանով չի ավարտվում, իսկ պայքարի ձևերի մասին կտեղեկացնեն հավելյալ։