Փաշիօղլուն իշխանության է եկել Արցախը հանձնելու և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն արմատապես փոխելու համար

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինքներդ Ձեզ մի պարզ հարց տվեք, եթե այսօր պետական դավաճան Նիկոլ Փաշիօղլուն հայտարարում է, որ պատրաստ է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս՝ հիմնվելով ավելի քան երեսուն տարի գոյություն չունեցող խորհրդային պետության քարտեզների վրա, ապա ի՞նչը կխանգարի նրան ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով հարյուր տարուց ավելի գոյություն չունեցող օսմանյան կայսրության քարտեզների վրա։

Հավատացե՛ք, Փաշիօղլուն իրեն արդարացնելու հազար ու մի մանիպուլյացիա կգտնի, և որպես հիմնական մեղավոր կմատնանշի Հայաստանի Հանրապետության 1918-1920 թվականների ղեկավարությունը՝ ասելով, որ նրանք արդեն հանձնել էին։ Համամիտ եմ, այսօր այս խոսքերը կարող են ֆանտաստիկ թվալ, բայց մի մոռացեք, որ ընդամենը հինգ տարի առաջ ՀՀ քաղաքացիների մեծ մասն իմ նախազգուշացումներն անվանեցին ֆանտաստիկ, երբ ես մի շարք այլ քաղաքական ու հասարակական գործիչների հետ միասին բարձրաձայնում էի, որ Փաշիօղլուն իշխանության է եկել Արցախը հանձնելու և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն արմատապես փոխելու համար։

 

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից