Հայաստանի ու Արցախի համար փորվող գերեզմանում պետք է թաղել հե՛նց գերեզմանափորին․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին․

«Երբ տանը խնդիր է լինում, ուժեղ ընտանիքները միավորվում են, իսկ թույլերը սկսում մեղավորներ փնտրել:

Մենք պետք է ուժեղ լինենք որպես դեռևս գոյություն ունեցող պետություն և ազգ:

Ընդդիմության հանդեպ այս մունաթն անարդարացի է:

Հայաստանում կա օկուպացիոն, «խալխի» կողմից դրված ռեժիմ:

Այս պայքարը հանուն իշխանության չէ, սա քաղաքական պայքար չէ, սա պետության, Արցախի ու Հայաստանի ապագայի համար պայքար է:

Ընդդիմությունն ունի իր «փայ» պատասխանատվությունը, բայց ընդդիմությանը քավության նոխազ չի կարելի դարձնել:

Հայաստանում կա միայն մեկ «տիպ» ու դա Նիկոլ Փաշինյանն է:

Մի՛ տարածեք խուճապ, մաղձ, մի՛ փորձեք հին հաշիվներ մաքրել, մի՛ ընկեք էժանագին «ղժիկների» հետևից:

Առաջարկում եմ՝

  1. Ե՛վ շտապել, և՛ չշտապեցնել ընդդիմությանը:
  2. Ամբողջ բեռը չդնել քաղաքական ուժերի վրա. սա համազգային պայքար է, գոյաբանական է:

Արաբական գարունն ինչպես սկսվեց՝ Թունիսում 2011 թվականի դեկտեմբերի 18-ի իրադարձությամբ, երբ Մուհամեդ Բուազիզի անունով մի երիտասարդ ինքնահրկիզվեց՝ ի նշան բողոքի կոռուպցիայի:

Կայծից կարող է խարույկ սկսվել. պետք է գտնել այդ ճիշտ կայծը:

Մեր սփյուռքի հայրենակիցներին խնդրում եմ ՝ արե՛ք տոտալ բոյկոտ նիկոլական իշխանությանը:

Պետք է «չմոյացնել» Նիկոլին սպասարկող ցանկացած իշխանավորի. այդ պրեսսինգը պետք է ներառի ընդհուպ մինչ ակցիաներ դեսպանատների մոտ ու հանրային պախարակման միջոցառումներ:

Նիկոլական լինելը պղծության հոմանիշ է, խարան է, հայհոյանք է:

Նիկոլն այսօրվա ասուլիսում մի քանի սկանդալային հայտարարություն արեց:

ՀԱՊԿ

ա) ՌԴ գործընկերներ, դուք ասում եք, որ ՀԱՊԿ-ը մեզ առաջարկում էր առավել կարևոր օգնություն, որն անվտանգային ավելի մեծ հարմարություն կստեղծեր, քան ԵՄ դիտորդներն են. Նիկոլենք «ֆռցնում են»:

Ինչու՞ այդ փաստաթղթի արտահոսք չեն անում, ինչու՞ այդ բարաթը չի տպվում:

բ) ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ թուղթն ԱԳ նախարարների մակարդակով «դաբրոն» ստացել է, պետության ղեկավարները պետք է արդեն ստորագրեին: Այսինքն՝ Արարատ Միրզոյանը «դաբրո» է տվել, իսկ Նիկոլը կանգնեցրել է գործընթացը:

Եթե այդ թուղթը վատն էր, ինչու՞ է Միրզոյանը մինչ հիմա նախարար, իսկ եթե լավն էր, ինչու՞ չեք ստորագրել այդ փաստաթուղթը:

Նիկո՛լ, դու որ՝

  1. 240 քառ կմ նոյեմբերի 9-ից հետո՝ դեկտեմբերին հանձնեցիր, նվեր տվեցիր ադրբեջանցիներին,
  2. ասում էիր Սև լճի 30 տոկոսի համար կռի հո չենք սկսելու,

ու՞մ վրա ես մունաթ գալիս, դու, կարող ես ՌԴ դեմ խոսե՞լ:

Աշոտիկի հարցով Նիկոլի անդրադարձն ու Աշոտի պահվածքը շատ ծանր եմ տարել:

Քարդաշյան ռեալիթի շոուն առ ոչինչ է Փաշինյանների շոուի դիմաց:

Աննան հերոսածի՞ն է, Աշոտիկն էլ ՝ հերո՞ս. բոլորը գիտեն որտեղ է եղել տիկինն իր նկարահանող խմբով:

5000 զոհերի 99 տոկոսը քո մեղքով է, Նիկո՛լ.

  1. քո բերած պատերազմի մեղքով է,
  2. բունկերային «կայֆերի» մեղքով է,
  3. «Լելե-Թեփեն» գրավենք հիվանդագին օպերացիաների մեղքով է,
  4. Քյարամյանով Շուշիից ինկասացիա իջեցնելու, իսկ տղերքին զոհելու մեղքով է:

Ու՞մ ես դրել էշի տեղ, այսօր տասնյակ մարդիկ բանտարկված են, որովհետև քո ուզած ցուցմունքները չեն տալիս. ի՞նչ իրավական պետություն:

Դու սրիկայության, անբարոյականության մարմնավորում ես, Նիկո՛լ. թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Աշոտ Փաշինյանը քո քաղաքական գործունեության բարոյական պատասխանատվության, խարանի տակ են:

Ալենին արդարացնում էիր՝ մարդ է, նյարդերը չեն դիմացել, անվտանգության աշխատողները բռնել են քաղաքացու ձեռքերը, իսկ ինքը թքել է նրա վրա, ուզում ես ասել տիկին Գայանեն, երեխա կորցրած կինը քո «հերոս» Աշոտին առևանգու՞մ էր:

Եթե օրենքի երկիր ենք, իրավական պետություն, ինչու՞ ես քո շարասյան կողմից սպանված Սոնա Մնացականյանի հորը քո հեռախոսահամարը տրամադրել:

Նիկոլի հերթական «կռուտիտը»՝ «աջատում հանուն փրկության», ասում է՝ անջատում ումի՞ց:

Համարենք Մկրտիչ Մկրտչյանը դուրս է եկել A կետից ու պետք է հասնի B կետ. նա դուրս է եկել A կետից ու չի հասել դեռ B կետ, որտե՞ղ է հիմա նա:

Նույնն Արցախի հարցով է. Արցախը դուրս էր եկել, բայց դեռ չէր հասել վերջնական անկախության:

Նիկոլն ասում էր՝ 2021-ին, երբ նախընտրական ծրագրում գրում էի՝ «անջատում, հանուն փրկության», ինքնորոշման իրավունք և այլն, իրագործումն ուկրաինական պատերազմի պատճառով չեղարկվեց, «փոզմիշ» եղավ:

Եթե տարածքային ամբողջականությունը միջազգային քաղաքական անցուդարձի մեջ, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, ըստ քեզ ՝ գերակա է, ՀՀ սուվերեն տարածքի 160 քառ կմ զավթած հողերի հարցն ինչի՞ ոչ մեկի «մանգոյին» չի:

Եթե գեոպոլիտիկ փոփոխություններ են եղել, Արևմուտքը, որ ամեն ձև պատժում է Ռուսաստանին, ինչու՞ չի պատժում ագրեսոր Ադրբեջանին:

Նիկո՛լ, Ռուսաստանի համար ինքնորոշման իրավունքը միջազգային կռվաններում կարևոր է, ինչի մասին խոսում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչու՞ Ռուսաստանում չես կարողանում Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն առաջ տանել:

Եթե ժողովուրդների ինքնորոշման իրավունքն «անտեսված» իրավունք է,

  1. Գերմանիայի կանցլերն ինչու՞ խոսեց կարգավորման սկզբունքների մեջ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
  2. Եվրոպառլամենտը վերջին զեկույցում ինչու՞ է ՀՀ և Ադրբեջանին վերաբերող հատվածում Արցախյան խնդրի կարգավորման 3 սկզբունքներից մեկը նշում ինքնորոշման իրավունքը:

Ուկրաինական պատերազմը սկսվեց, դրա համար չեմ խոսում Արցախի կարգավիճակից ասող Նիկոլին հիշեցում.

  1. 2021-ի դեկտեմբերի 14-ին, ռուս-ուկրաինական պատերազմից 2,5 ամիս առաջ, Բրյուսելում կայացավ եռակողմ հանդիպում ՝ Միշել-Ալիև-Փաշինյան. Նիկոլ Փաշինյանը ոչինչ չխոսեց ինքնորոշումից, Արցախի ժողովրդից, եռակողմ հայտարարության մեջ չկար անգամ Լեռնային Ղարաբաղ հիշատակում:
  2. 2022-ի փետրվարի 4-ին, երբ ռուս-ուկրաինական պատերազմին մնացել էր 20 օր, Փաշինյանի, Մակրոնի, Միշելի եւ Ալիեւի հեռավար հանդիպում է տեղի ունենում, որից հետո հրապարկված պրես-ռելիզում ԼՂ մասին 0 հիշատակում կա:

Նիկոլն արդեն 5 տարի է եկեղեցու «հետևից է ընկել»:

Որքան տականք պետք է լինել, որպեսզի եկեղեցու բարձրաստիճան սպասավորներին ասել՝ հուսով եմ հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ։

Նիկոլն այսօր հեռահար կարգով բավարարեց Ալիևին՝ ասելով, Արցախը Ադրբեջանի կազմում է:

«Հայաստանի բոլոր իշխանությունները ճանաչել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» ասող Նիկոլին պետք է հիշեցնել՝ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որն ինքն է ճանաչել և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը տարբեր են:

2019-ի ապրիլին ՄԽ համանախագահները ՌԴ ԱԳ նախարարի ձեռքով Հայաստանին տվել են փաստաթուղթ և պատերազմի դիվանագիտական արմատները հենց այդ՝ չհրապարակված փաստաթղթում են:

Նիկոլն իր ՝ «անկլավների թեման միշտ էլ եղել է» հայտարարությամբ արժանի է երկնաքեր հայհոյանք ստանալուն:

Քեզ թողած ժառանգության մեջ, ա՛յ տականք, անկլավների թեմա չի եղել:

Միջազգային փորձը խոսում է այն մասին, որ անկլավները ոչ թե պահում են, այլ՝ դեանկլավիզացիա են անում:

Մենք այդ ապաանկլավացումն արել ենք Ադրբեջանի հետ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը Արցախի կարգավիճակի, հանրաքվեի թեման փորձում էր «գցել» Սերժ Սարգսյանի գրպանը, անկլավների թեման՝ Քոչարյանի գրպանը, իսկ Լիսաբոնը՝ Տեր-Պետրոսյանի գրպանը:

  1. Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ ասել աշխարհին ՝ «ոչ», ոչ թե հայտարարեց նշաձողի իջեցման մասին:
  2. Երբ ցանկանում էր նշաձող իջեցնել՝ հրաժարական տվեց, ոչ թե կառչեց պաշտոնից:
  3. Լիսաբոնի գագաթնաժողովի մոտեցումը հետո երբեք չի եղել բանակցային գործընթացի առաջարկների հիմքում:

Մարդ որքան պետք է չսիրի իր որդուն ՝ նմանատիպ վտանգավոր խաղի մեջ ներքաշելու համար:

Նիկոլ, քո քաղաքականությունը քաղցկեղածին է:

Այն գերեզմանը, որ փորում ես Հայաստանի ու Արցախի համար պետք է դառնա քո հանգրվանը:

Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի վրա 2 ատոմային ռումբ է գցել ՝ Արցախից հրաժարվելն ու անկլավների հարցը:

Նիկոլ Փաշինյանը իր սրիկայության հակառեկորդը սահմանեց և դեռևս անպատիժ է:

Մենք բոլորս պետք է հանդարտվենք, ժողովվենք մեր մտքերը և հասկանանք, որ նավի ընկղմվելու պահին այլ ուղևորների վրա գոռգռալը փրկության միջոց չէ»: