Ինչո՞ւ հենց մենք դարձանք այս ամենի ականատեսը, մասնակիցը, կատարողը, մեղավորը, դահիճն ու զոհը․․․

Թե ինչու հենց մեր սերնդին բաժին հասան այս դաժան օրերը, ինչու հենց մենք պետք է տեսնենք, վայելենք Արցախի ազատագրումը, մեր հայրենիքի անկախությունը, միջազգային հարթակներում մեր պետության եւ ժողովրդի հանդեպ ընդգծված հարգանքը եւ ապա՝ այս ինքնաոչնչացումը, այս գահավիժումը, հայրենիքի հանդեպ այս երկակի զգացողությունը, մի կողմից՝ անտարբերություն, մյուս կողմից՝ ինքնազոհության պատրաստ ժողովուրդ․․․ Ինչու հենց մենք դարձանք այս ամենի ականատեսը, մասնակիցը, կատարողը, մեղավորը, դահիճն ու զոհը․․․

Հանուն հայրենիքի զոհված զինվորի մոր են դատում․․․ Ոչ մի բանի համար, չկա ոչ մի հանցակազմ․․․Զուտ՝ նիկոլի սիրտը ուզել է զինվորի մայր դատել․․Եռաբլուրում զինվորների ծնողներին քաշքշելը, ձերբակալելը, նվաստացնելը դրան քիչ թվաց, հիմա էլ իր զավակին է դարձրել մի աթս, իր ամբողջ ընտանիքն է դարձրել ընդդեմ ՀՀ-ի եւ հայի աթս․․․․Ու լիքը գրելու, լուսաբանելու բան կա․․Որպես լրագրող եմ նկատում․․Բայց, առաջին էջերին գրեթե չի հայտնվում հիմնականը՝ հայրենիքը թուրքին վաճառելու եղկելի չարչիությունը․․Մենք ամեն օր ու ժամ հենց դա պետք է ահազանգենք․․․Բուն նյութը հենց սա է, մնացյալը սրանց սարքած պրիմիտիվ սցենարն է՝ զբաղեցնել, թմրեցնել, քնեցել եւ բացել դռները․․․․

Զինվորի մայրերին պետք է երկրպագել, ձեռքերը համբուրել, եւ ոչ՝ բռնել ու փակել․․․Սա՝ նորմալ պետություններում․․Քանի որ մերն այլեւս պետություն չէ, այլ՝ դրա ծաղրապատկերը, ուրեմն, ոչ միայն զինվորին չեն հարգում, այլեւ նրա ծնողին․․․Չեք հավատո՞ւմ․․Նայեք ֆբ-ում վխտացող սրիկաների գրառումները, նայեք քպականների գրառումները, առհասարակ՝ նայեք ու տեսեք վերջապես․․․Ներիր մեզ, Գայանե ջան, որ սրանք դեռ իշխանության ղեկը իրենց ձեռքում են պահում․․․․

Երբ հանցագործին ժամանակին եւ հավուր պատշաճի չես դատում, չես կանգնեցնում դատարանի առաջ, հանցագործն ինքն է սկսում քեզ դատել․․․Իսկ մենք անհասկանալի ուշացրեցինք սրանց դատելը եւ պատժելը․․․

Աններելի ուշացում է սա․․․որ արդեն ճակատագրական է դառնում․․․

 

19․05․2023

Մարգարիտ Եսայան