Շատ հետաքրքիր շահեր են բախվում․ Տարածաշրջանի երկու շիա մեծամասնություն ունեցող պետությունները՝ Իրանը և Ադրբեջանը, լուրջ տարածքային, ինքնության վեճերի մեջ են

Արցախյան հարցը իր տեսակով եզակի է աշխարհում։ Եզակիությունը նաև այս հարցի շուրջ ձևավորված գործընկերային հարաբերություններն են։

Հարավային Կովկասում կրոնական, էթնիկ պատկանելության ավանդական կարծրատիպերը կոտրված են՝ ելնելով աշխարհաքաղաքական հետաքրքվածություններից։

Շիա հոգևորականների կողմից ղեկավարվող Իրանը տնտեսական ակտիվ և բարիդրացիական հարաբերությունների մեջ է քրիստոնիա Հայաստանի հետ։

Իսրայելը և սուննի մեծամասնություն ունեցող Թուրքիան դաշինք են կազմել հիմնականում շիա Ադրբեջանի հետ։

Տարածաշրջանի երկու շիա մեծամասնություն ունեցող պետությունները՝ Իրանը և Ադրբեջանը, լուրջ տարածքային, ինքնության վեճերի մեջ են, որը թեժանում է ամեն անգամ, երբ շիա մեծամասնությամբ Ադրբեջանը ծավալապաշտական նկրտումներով հարձակվում է քրիստոնիա Հայաստանի վրա․․․

Շատ հետաքրքիր շահեր են բախվում, որտեղ անգամ կրոնական, էթնիկ պատկանելիությունը ոչ մի դերակատարություն չունի․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից