ՌԴ ԱԳՆ-ն՝ Մոսկվայում անցկացված երկկողմ և եռակողմ բանակցությունների մասին

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է Մոսկվայում այսօր՝ մայիսի 19-ին կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ և ՌԴ ԱԳ նախարարի՝ առանձին երկկողմ բանակցություններին։

«Եռակողմ ձևաչափով նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել՝

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հովանու ներքո տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման,
Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի,
Երկու հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման հարցերի շուրջ։

Առանձին երկկողմ բանակցությունների ընթացքում Դ.Ա. Բայրամովը և Ա. Ս. Միրզոյանը շարունակել են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» նախագիծը:

Ս.Վ. Լավրովի և Դ. Ա. Բայրամովի հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռուս-ադրբեջանական կապերի զարգացման, տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ։

Սերգեյ Լավրովի և Ա.Ս.Միրզոյանի զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ներառյալ՝ մայիսի 8-9-ը ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: