Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ խմբի հանդիպման ժամանակն ու վայրը համաձայնեցվում են. ՌԴ փոխվարչապետ

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ խմբի հանդիպման ժամանակն ու վայրը համաձայնեցվում են։ Այս մասին ասել է  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Դրանք կորոշվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների խորհրդակցությունների արդյունքների հիման վրա, այսօր բանակցությունները շատ ինտենսիվ են ընթացել»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Ալեքսեյ Օվերչուկը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ասել էր, որ հանդիպումը պետք է կայանա հաջորդ շաբաթ։