Սոթքում զոհված զինծառայող 20-ամյա Էդգար Սուլեյմանյանը Սիսիանից էր. News.am

Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը Սիսիանից էր: News.am-ի տեղեկություններով նրա զորացրվելուն 35 օր էր մնացել:

Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի օգնականն ասաց, որ համայնքապետն այցելել է զոհվածի տուն, հայրը շատ ծանր վիճակում է, ոչինչ չի կարողացել հայտնել: Էդգարն ապրում էր հոր հետ:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.):