Բագրատ սրբազանը Համբարձման տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ կմատուցի

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գաստանյանը Համբարձման տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագ կմատուցի։ Տեղեկանում ենք թեմի մամուլի հաղորդագրությունից։

«Համբարձման տոնին հիշատակվում է նաև Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը:

Սիրով սպասում ենք բոլորիդ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10։30-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։