Մաքսանենգ ծխախոտից մինչև կոկաին 3 տարի էր (լուսանկար)
Այսօր պարզվել է, որ Էկվադորից Իտալիայով Հայաստան են ցանկացել տեղափոխել մոտ 3 տոննա կոկաին…
Ինչպես և սպասվում էր, ՊԵԿ-ից հայտարարել են, որ նրանք տեղյակ չեն, թե ովքեր են բանանի մեջ թաքցրած կոկաինը փորձել Հայաստան տեղափոխել…
Զարմանալ պետք չէ… Այդ նույն ՊԵԿ-ը 3 տարի անց էլ չի բարձրաձայնում, թե 2020 թ-ի ապրիլին ո՞վ կամ ովքե՞ր էին 40 տոննա մաքսանենգ ծխախոտը Հայաստանից Ռուսաստանով տանում Աֆղանստան…
Մաքսանենգ ծխախոտից մինչև կոկաին 3 տարի էր… Այս ժամանակահատվածում լավ կատարելագործվել են և արագընթաց ահռելի գումարներ են աշխատում՝ թալանածը ներդնելով կրիմինալ գործարքների մեջ…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից