Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է. փաստաբան

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Փաստաբանի խոսքով` դատարանի որոշումը դեռ իրենց չի տրամադրվել, երբ տրամադրվի, ավելի կոնկրետ հայտարարություններ կանեն։

«Բոլորիս համար էլ պարզ էր, որ նման վճիռ է լինելու, անակնկալ չէր»,–ասաց փաստաբանը։