Ալիևը ժամանել է Բրյուսել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Բելգիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Բրյուսելում Ալիևն արդեն հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ:

Նշենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 14-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: