Արդի հիբրիդային պատերազմները ոչ միայն հակառակորդի ֆիզիկական, այլ նաև հոգեբանական տարածքն են ներառում

Հանրահայտ ճշմարտություն է, որ արդի հիբրիդային պատերազմները ոչ միայն հակառակորդի ֆիզիկական, այլ նաև հոգեբանական տարածքն են ներառում։

Այս առումով Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ պետք է դառնան ոչ միայն դասական իմաստով զինված ուժերը, այլ նաև դրանց շրջանակում թշնամու դեմ որակյալ հոգեբանական և քարոզչական գործողություններ ծրագրող ու իրականացնող մասնագիտական ստորաբաժանումները։

Դրանց ստեղծումը և արդյունավետ աշխատանքը ոչ պակաս կարևոր են, քան արդի զինատեսակներով հագեցած դաշտային մարտ վարելու ունակ ընտիր բանակային միավորները։

Դիցուք, հենց այս պահին, երբ Վարդենիսի տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին թշնամու ողջ քարոզչամեքենան նպատակաուղղված աշխատում է մեզ ընկճելու և սեփական հանրության ոգին բարձր պահելու ուղղությամբ, նման ստորաբաժանման կարիքը խիստ զգացվում է։

 

Վարդան Ոսկանյան