Խաղաղության պայմանագիր կոչված ղազագիրը կստորագրվի, երբ էրդողանը կարողանա ամբողջապես ազատվել իր ընդդիմադիրներից
Ավանտյուրա հանուն թշնամու
Մարտերը Սոթքում կդադարեն, երբ թուրքական իշխանական մամուլը ունենա բավականաչափ նյութ «հայերը կմորթեն ազեռներին, եթե չլինի էրդողանը» ենթատեքստով, արդյունքում ալիեվ-նիկոլը զույգը հերթական կեղտոտ խաղն է խաղում, այս անգամ դիրքային կորուստներ չենք ունենալու, զոհերն էլ թշնամու կողմից են շատ լինելու ներքին ընտրազանգվածում էրդողանին քվեներ ապահովելու համար, ձեռաց հետ էլ նիկոլ֊կապիտուլյանտին փոքրիկ հաղթանակ կապահովեն առաջիկայում մեծ կապիտուլացիա ստորագրելուց առաջ։
Իսկ խաղաղության պայմանագիր կոչված ղազագիրը կստորագրվի, երբ էրդողանը կարողանա ամբողջապես ազատվել իր ընդդիմադիրներից, քանզի խաղաղության պայմանագիրը չի ապահովելու տարածաշրջանում խաղաղություն, այն հիմք է ծառայելու նոր ավելի արյունալի բախումների, նշված թուղթը ստորագրվելու է ռուսական ներկայությունը տարածաշրջանից հեռացնելու համար
Տարածաշրջանում կլինի խաղաղություն երկու դեպքում.
- Երբ թուրքերին կհաջողվի մեզ ամբողջապես բնաջնջել, դրա համար անհրաժեշտ է փաշինյանին ևս երկու երեք տարի պահել
- Երբ խաղաղություն կպարտադրի հայկական բանակը, իսկ դրա համար անհրաժեշտ է նիկոլին արագ հեռացնել։
Այս գիշերը իսկապես ծանր է լինելու…
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից