Խովաևը Բաքվում քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրները։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։