Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները ստուգել են բուժառուներին եւ բուժանձնակազմին, շտապօգնության մեքենան (տեսանյութ)

«Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով, այսօր Արցախից տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, ևս 21-ը սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ այս հաղորդագրությունից դուրս, ադրբեջանական անցակետում կանգնած շտապօգնության մեքենաներն ու ադրբեջանցի սահմանապահների պահանջներին դեմ հանդիման՝ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներն են։ Ի՞նչ է կատարվել իրականում: Անի Ավանեսյանն է ճշտել: