Արձանագրվել է հրադադարի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն արձանագրել են հրադադարի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում։ Ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

«Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Խաղաղապահները հետաքննում են կատարվածը»,- ասված է հաղորդագրությունում։