Վահան Քերոբյանը Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

Աբու Դաբիում անցկացվող Ներդրումային համաժողովի շրջանակներում նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիաբանանի Էկոնոմիկայի նախարար պարոն Ամին Սալամի հետ: Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկաման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին:

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: