Թող առաջինը քար նետի մեր վրա նա, ով սխալ չի գործել․ Շարմազանով

Իսկ ես սխալ գործե՞լ եմ… իհարկե։

Իսկ ՀՀԿ-ն սխալներ գործե՞լ է… անշուշտ ու բազմաթիվ։

Բայց մի գրեք մեր վրա բաներ, որոնց հետ մենք կապ չունենք։

Թող առաջինը քար նետի մեր վրա նա, ով սխալ չի գործել։

Փառք Մեծ Հայրենականի ու Շուշիի ազատագրման հերոսներին։

Փառք այսօր Արցախում ապրող ու պայքարող մեր հայրենակիցներին։

Մեզ էլ խելք, կամք ու միաբանություն՝ չարիքից ազատվելու համար։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից