Շատ ցավալի է, որ մինչ այսօր այդ հարցում չունենք ճիշտ մոտեցումը. ԱԳ փոխնախարարը՝ «Նեմեսիսի» արձանը հանելու պահանջի մասին

ԱԳՆ-ի կողմից գուցե ոչ, բայց այլ պաշտոնյաների կողմից հնչել են գնահատականներ: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե եթե Հայաստանը չհանի «Նեմեսիս»-ի արձանը, Թուրքիայի կողմից կլինեն պատասխան քայլեր:

«Շատ ցավալի է, որ մինչև այսօր այդ հարցում չունենք այն ճիշտ մոտեցումը, որն ակնկալվում է: Մյուս կողմից չմոռանանք, որ ընտրական գործընթացներ են այդ երկրում և շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Գիտեք, որ ներքաղաքական առումով առավել բարդ  շրջան է այդ երկրում:  Գիտեք՝ ինչքան էմոցիոնալ են անցնում այդ ընտրությունները: Պետք է նաև մասամբ այդ տեսանկյունից դիտարկել»,-ասաց Պարույր Հովհաննիսյանը: