Ռուս խաղաղապահները Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք են արձանագրել

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին ասվում է ռուսական խաղաղապահ զորախմբի մայիսի 8-ի տեղեկատվական տեղեկագրում։

«Զոհեր չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է հաղորդագրությունում։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում  երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։

Ըստ հաղորդագրության՝ ավտոմոբիլային ճանապարհով ռուս խաղաղապահների կողմից Ստեփանակերտ է հասցվել 204,8 տոննա մարդասիրական բեռ։

«Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է տեղեկագրում։