Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկի նկատմամբ դատական որոշումը որակել է շինծու

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինվորականներից մեկի նկատմամբ տեղի ունեցած դատավարությունը որակել է կեղծ, դատական որոշումը՝ շինծու, Հայաստանի պահվածքը՝ անպատասխանատու և Երևանից պահանջել է դադարեցնել նման «սադրիչ գործունեությունը» և անհապաղ ազատ արձակել «պատանդ» վերցված զինվորներին: Տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև կոչ է արել միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կազմակերպություններին և ոչ կառավարական կազմակերպություններին լուրջ ազդեցություն և ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ադրբեջանցի զինվորներին ազատ արձակելու համար։