Հայաստանի յուրաքանչյուր մարզ, քաղաք ու գյուղ Արցախի կողքին է․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցության անդամների նախաձեռնությամբ այս օրերին իրականացվում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջին միանալու ստորագրահավաք, որին միացել են մեր հայրենակիցները Հայաստանի տարբեր բնակավայրերից։

«Հայաստանի յուրաքանչյուր մարզ, քաղաք ու գյուղ Արցախի կողքին է»,- ասվում է կուսակցության տարածած  մամուլի հաղորդագրության մեջ։