«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի և Վայոց Ձորի մարզեր

Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի և Վայոց Ձորի մարզեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղամ Մանուկյանը:

«Այսօր մինչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր-գործընկերների մի խումբը Տավուշում էր, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը և ես այցելեցինք Ջերմուկ և Վայք համայնքներ: Բնակիչների և զինակից ընկերների հետ ունեցանք առանձնազրույցներ, քննարկումներ մեր երկրի իրավիճակի շուրջ: Բոլոր զրույցներում թեման նույնն էր. երկրի անվտանգային խնդիրները, շրջափակված Արցախի Հանրապետությունը, սահմանը, թշնամու շարունակական ագրեսիվ դրսևորումները և դրան անհամարժեք պատասխանը: Եզրահանգումն անփոփոխ է՝ Դիմադրություն և այս իշխանությունների՝ օր առաջ հեռացում»,- գրել է նա: