Ադրբեջանը և Մեծ Բրիտանիան մոտ են գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի շուրջ համաձայնության գալուն․ «Հայկական ալիք»

Ադրբեջանը և Մեծ Բրիտանիան մոտ են գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի շուրջ համաձայնության գալուն։
Այս մասին «Report»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը։ Օլդը նշել է.

«Մենք մոտ ենք Ադրբեջանի հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի համաձայնեցմանը։ Մնացել են ընդամենը մի քանի մանրամասներ համաձայնության գալու համար։ Հուսով ենք, որ շուտով կկարողանանք կնքել այս համաձայնագիրը։ Դա, մասնավորապես, վերաբերում է առևտրային հարաբերություններին: Սակայն ավելի լայն իմաստով մի շարք այլ ոլորտներում լայնածավալ համագործակցությունը շարունակվում է»:

Ընդհանուր առմամբ, դեսպանը նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիան 85 մլրդ դոլարի ներդրում է կատարել ադրբեջանական տնտեսության մեջ և դարձել Ադրբեջանի խոշորագույն օտարերկրյա ուղղակի ներդրողը:

Հայկական ալիք | @hayaliq