Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը դարձել է խուլերի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի 5-ին մեկնարկած խուլերի Եվրոպայի ձյուդոյի երրորդ առաջնությունում Հայաստանը ներկայացրել է Ռոբերտ Գևորգյանը և չեմպիոն հռչակվել՝ ոսկե մեդալ նվաճելով: Տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Ռոբերտ Գևորգյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է մարզիչ Արտյոմ Մելքոնյանի գլխավորությամբ: