Ադրբեջանցիները բողոքում են՝ Տեղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ կատարող իրենց տեխնիկան խոցվել է

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է

«Ադրբեջանցիները բողոքում են, որ Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող իրենց տեխնիկան խոցվել է:

Չգիտեմ` համապատասխանում է՞ իրականությանը, թե՞ ոչ: Հուսով եմ, որ այո:

Ավելին` ադրբեջանցիների առաջխաղացումը, դիրքավորումը, ամրացումը պետք էր կանխել հենց սկզբից, երբ մարտի վերջերին առաջանում էին:

Չասեք` էսկալացիայից ենք խուսափել, որովհետև երբ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնում` նա առիթ գտնում է:

Ժամանակն ու փորձը ցույց է տվել, որ երբ դրանք մի տեղում ամրանում են, հետո արդեն սկսում են ճնշել դիմացի հայկական օբյեկտները` և´ քաղաքացիական, և´ ռազմական»։