Այսօր Ուկրաինայում ղեկավար նստածը պատմական իրողության վրա խաչ է քաշում, ուրանում ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի միասնական, մեծ հաղթանակը

Ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի միասնական պայքարում զգալի դեր ու վաստակ ունեցող Սիմոն Զաքյանի հիշատակն անմար է Հայաստանում և սովետական մյուս երկրներում։

Սիմոն Զաքյանը հերոսաբար զոհվել է անհավասար մարտի ժամանակ` Ուկրաինայում։

Իսկ այսօր Ուկրաինայում ղեկավար նստածը պատմական իրողության վրա խաչ է քաշում, ուրանում ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի միասնական, մեծ հաղթանակը և սերմանում կեղծ արժեքներ, մտածածին պատմություն։

Պետք է մեր գալիք սերունդները իմանան ճշմարտությունը և իրական արժեքների կրողը լինեն։

Հավերժ փառք` Սիմոն Զաքյան

 

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից