Լրացուցիչ փոխզիջման դեպքում կարելի է հասնել համաձայնության․ Բլինքեն

«Ես խնդրել եմ ԱԳ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ, կառավարություններին ներկայացնել այն հեռանկարը, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում կարելի է հասնել համաձայնության»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունները։

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ»,-նշել է պետնախարարն ու ավելացրել՝ ԱՄՆ-ը շարունակել է լիարժեք աջակցություն ցուցաբերել, ներգրավված լինելով տևական և կայուն խաղաղություն ապահովելու կողմերի ջանքերում։
«Թվիթերի» իր միկրոբլոգում պետքարտուղարը նշել է, որ գոհ է ձեռք բերված առաջընթացից և լավատեսորեն է տրամադրված։