Ինչու՞ այս պահին հնարավոր չի ստորագրել խաղաղության պայմանագիր. Փաշինյանը մանրամասնում է

Ադրբեջանը շարունակում է ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնալու իր քաղաքականությունը։ Չնայած այս ամենին՝ ՀՀ-ն պատրաստ է Խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այդ մասին վարչապետ Փաշինյանն ասել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը։

Նման պայմանագիր ստորագրելու խոչընդոտները, ըստ Փաշինյանի, հետևյալն են․

«Մինչ օրս Ադրբեջանի հետ հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29.800 ք/կմ տարածքով։

Մինչ այժմ հնարավոր չի եղել նաև համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները,- մանրամասնել է նա։