Խնդիրը քո մեջ է, այլ ոչ ՝ ՀԱՊԿ-ի․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Նիկոլ,իսկ դու կարողացե՞լ ես քո պարտականությունները կատարել Արցախի ու Հայաստանի հանդեպ, որ «աբիժնիկի» նման Արեւմուտքում՝ Պրահայում բողոքում ես ՀԱՊԿ-ից։

ՀԱՊԿ-ին կարող են քննադատել բոլորը , բայց ոչ դու, Նիկոլ։

Դու ինքդ ես ընդունել քո սեփական անմեղսունակությունն ու նշել, որ Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե քո ղեկավարած Հայաատանն է, այլ՝ ՌԴ-ն։

Դու ես մեծ-մեծ խոսել, բայց հետո հայտարարել ես, որ այնքան անճար ես, որ փողը ձեռքդ զենք չես կարողանում գնել։

Խնդիրը քո մեջ է, այլ ոչ ՝ ՀԱՊԿ-ի։

Այդ նույն ՀԱՊԿ-ն Ապրիլյան պատերազմից հետո եւ Արցախի ինքնորոշման իրավունքն էր ճանաչում, եւ հասցեական մեղադրում Ադրբեջանին։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից