ՀՀ իշխանություններից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում․ Բաբայան

Ադրբեջանի կազմում չի կարող լինել ո՛չ իրավունք, ո՛չ անվտանգություն։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԳ նախկին նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանի կազմում չի կարող լինել ո՛չ իրավունք, ո՛չ անվտանգություն։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։ Նույնը նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Եթե տեսնում են, թող ասեն՝ տեսնում են Ադրբեջանի կազմում, չենք նեղանալու ոչ մեկի վրա, բայց մենք մեր քայլերը պետք է տեսնենք՝ ինչ ենք անում, որ իմանանք՝ ծնողներ ունե՞նք, ո՞րբ ենք, եղբայրներ, քույրեր ունե՞ք, թե՞ չունենք»,- գրել է Դավիթ Բաբայանը։