Հայկ Չոբանյանը թողնում է պաշտոնը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը թողել է ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը: Այդ մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից․

«Հարգելի բարեկամներ

Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։

Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար:

Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը:

Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարեւոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա: Խնդրում եմ լինենք կապի մեջ, եւ դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել:

Կրկին շնորհակալություն ձեզ վստահության և համագործակցության համար»: