Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին նոր պաստառ է տեղադրվել

Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին խաղաղ ակցիա  իրականացնող՝ «Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը»  շարժման  երիտասարդների կողմից նոր պաստառ է տեղադրվել իրենց վրանների մոտ:

Հիշեցնենք, որ ակցիան իրականացվում է  Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետը հանելու պահանջով։

Դեռ ապրիլի 28-ից են արցախցի երիտասարդներն սկսել ստորագրահավաք՝ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, որին հնարավոր է միանալ ու ստորագրել  change.org-ում: