ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային տրանսպորտով 223 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ: