Ադրբեջանցիներն ականապատում են արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները․ «Թաթոյան» հիմնադրամ (տեսանյութ)

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։ «Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արման Թաթոյանն ընդգծում է, որ մարդիկ զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները, վարելահողերը, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։ Ադրբեջանցիներն ականապատում են իրենց դիրքերի հարևանությամբ գտնվող, բայց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, ինչպես նաև գողություններ են անում՝ այդ թվում գողանալով խոշոր եղջերավոր կենդանիներ։

Մանրամասները՝ տեսանյութում