ՊՆ-ն հաստատում է․ Տեղում զինծառայող է վիրավորվել

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

ՀՀ ՊՆ