Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոս

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Սուդանում գտնվող Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում։ Նրանք կժամանեն Հայաստան։ Այս մասին հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Սուդանում իշխանության համար սաստիկ մարտեր են ընթանում երկու զինված կողմերի՝ երկրի դե ֆակտո ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուհրանի, ով ղեկավարում է երկրի զինված ուժերը և նրա տեղակալ, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև, ով ղեկավարում է Արագ աջակցության ուժերը (Rapid Support Forces (RSF)։

Նախկինում դաշնակից երկու կողմերը 2021 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում գրավել էին իշխանությունը։ Սակայն նրանց միջև հետագայում տարաձայնություններ էին առաջացել՝ կապված զինված ուժերում RSF-ի ներգրավման հետ։

Վերջին օրերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 185 մարդ, վիրավորվել 1800-ը։