Ռուսաստանին Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հարկավոր չեն. Մեդվեդև
Լեհաստանը չպետք է գոյություն ունենա Ռուսաստանի Դաշնության համար, ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների պահպանման պատճառ չկա։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Ես Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանելու պատճառ չեմ տեսնում»,-գրել է նա:
Մեդվեդևը տեքստը հրապարակել է անգլերեն, այնուհետև հավելել է լեհերեն տարբերակը: