Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ Արցախում այդ գործարքն իրականացնել

Արցախում բնակվող բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այստեղ այդ գործարքը իրականացնել, որի պատճառով անհնար է դառնում նաև բանկային քարտերի վավերականության ժամկետների և ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների փոխանցումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը:

««ՀՀ «կառավարությունը» փաստացի ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, այլ նաև իրեն չի հետաքրքրում այստեղ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը»։