Մեր չեմպիոնը հաղթանակից հետո բարձրացրել է մեր հայրենիքի՝ Հայաստանի և իր ժողովրդի՝ եզդիների դրոշները
Մեր չեմպիոնը հաղթանակից հետո բարձրացրել է մեր հայրենիքի՝ Հայաստանի և իր ժողովրդի՝ եզդիների դրոշները։
Հուզիչ է և պարտավորեցնող, քանզի Հայաստանի սրբազան հողը կենսական ավիշ և հաղթանակի հնարավորություն է տալիս ոչ միայն հայերիս, այլ նաև այս հայրենիքը մեզ հետ իրավամբ լիարժեքորեն իրենցը համարող պետականազուրկ այնպիսի ժողովուրդների, ինչպիսիք եզդիներն ու ասորիներն են։
Ուստի Հայաստանի սրբազան հողի և ոչ մի թիզ չի կարելի զիջել, որովհետև դրանով մենք զրկելու ենք մեզ թշնամու նկատմամբ գալիք հաղթանակից և այդ հաղթանակը վայելելու աննկարագրելի բերկրանքից։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից