Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում ընթացողԵվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանի երկու ներկայացուցիչ` Պետրոս Պետրոսյանը և Սամվել Գասպարյանը:
21-ամյա ծանրորդ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 160 կգ և 165 կգ: Այս վարժությունում նա 6-րդն է: Հրում վարժությունում Պետրոսյանը բարձրացրեց 210 կգ, այնուհետ` 214 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ և 175 կգ: Նա այս ձևում դարձավ ոսկե մեդալակիր: Գյումրեցի մարզիկը ոսկե նվաճեց նաև հրում վարժությունում` նա բարձրացրեց 211 կգ և 220 կգ: Երկամարտի 395 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Պոկում վարժությունում ԵԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգքաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: ԱննաԱմրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձելէ Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգքաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշումծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը`արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը: