Հունաստանի վարչապետը նախագահին խնդրել է ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շաբաթ օրը այցելել է Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուին և խնդրել նրան ցրել խորհրդարանը և ընտրությունները նշանակել մայիսի 21-ին։ ՏԱՍՍ-ի https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/17584393  փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ERT-1 հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ Միցոտակիսի և Սաքելարոպուլուի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել նախագահական պալատում, կհրապարակվի պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը, որն ավանդաբար կփակցվի խորհրդարանում հատուկ գրատախտակին։ Սա կնշանակի օրենսդիր մարմնի լուծարում և ընտրությունների նախապատրաստության սկիզբ։ Ինչպես և սպասվում էր, հրամանագիրը կհրապարակվի տեղական ժամանակով ժամը 14:00-18:00-ը:

Ինչպես հանդիպմանն ասել է վարչապետը, ինքը նախագահին է ներկայացնում Նախարարների կաբինետի ակտը, որով «առաջարկվում է արձակել խորհրդարանը և ընտրություններ անցկացնել չորս շաբաթից՝ մայիսի 21-ին, ինչպես նախատեսված է սահմանադրություն 41-րդ հոդվածով»:

«Ըստ էության, կառավարությունը սպառել է իր չորսամյա ժամկետը»,-ասել է Միցոտակիսը։